BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ցուցակների առաջին դեմքերը

Ցուցակների առաջին դեմքերը
16.02.2017 | 21:26

Եվ այսպես, ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը։ 9 քաղաքական ուժ է մասնակցելու ընտրություններին՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԿԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «Ելք» դաշինք, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցություններ։

Հիմա դիտարկենք, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ «դեմքով» է ներկայանում, ով է ներկայացնում այդ ուժերի առաջին համարը։ ՀՀԿ-ն ընտրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, նրա թեկնածությունն ինչ է խոստանում հանրությանը։ ՀՀԿ-ի «դեմքը» մինչև վերջերս՝ պաշտպանության նախարար դառնալը, քիչ հրապարակային անձ էր, հանրությանը քիչ ծանոթ։ Մարդիկ կվստահե՞ն ՀՀԿ-ին` Վիգեն Սարգսյանի «դեմքով», դժվար է ասել, բայց ՀՀԿ-ի պարագայում դա այնքան էլ էական չէ, մեխանիզմը կաշխատի, անկախ նրանից, թե ով կգլխավորի ցուցակը։

ԲՀԿ-ն նախկին քաղաքականությունն է շարունակում՝ վերստին Գագիկ Ծառուկյանն է «սայլը» տանում։ Սակայն, ի տարբերություն «նախկին» Ծառուկյանի, այսօր հանրությունը գիտի, որ ինչ-որ պահի կարող է նա պայքարը կիսատ թողնել ու գնալ տուն, սեփական բիզնեսը պահպանելու համար։ ՀԱԿ-ի «դեմքը», ի տարբերություն նախորդների, կուսակցության փլուզված վիճակն է փրկում։ Առաջին նախագահը կրկին ստանձնելով ղեկը, դրականորեն կազդի ՀԱԿ-ի վարկանիշի վրա։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ի սկզբանե բավականին անմխիթար վիճակում է ոչ միայն այն պատճառով, որ հասարակությունը չի ցանկանում վստահել ապրիլյան պատերազմում բանակի բացթողումների համար կարևոր պատասխանատուներից մեկին, այլև որ նրանց թիկունքում Սամվել Բաբայանն ու Ռոբերտ Քոչարյանն են։


ՀՅԴ-ում ինչպես ՀՅԴ-ում, ամեն ինչ խիստ կանխատեսելի և կայուն է։ Կրկին ընկեր Արմեն Ռուստամյանն է առջևում։ Միակ նորությունը կանայք էին։ «Հայկական վերածնունդն» էլ մեծ փոփոխությունների չի ենթարկվել՝ չհաշված անվանափոխությունը։ Արթուր Բաղդասարյանը կրկին սեփական «գործերը» կգովերգի ու կասի, որ այս էլ քանիերորդ բարեփոխման հիմքում ՕԵԿ-ՀՎԿ-ն է, բայց հասարակությունը կհավատա՞ դրան։ Հազիվ թե։
Նորություն են «Ելք» դաշինքի և «Ազատ դեմոկրատների» ցուցակները։ Հասարակական ընդունելությունն ինչպիսին կլինի, այս պահին դժվար է ասել, նրանց դեռ պետք է տեսնել։ Չնայած որոշակի քաղաքական կենսագրություն ունի Էդմոն Մարուքյանը, իսկ Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ուղին առավել «երկար» է։


Եվ վերջինը. փաստորեն, կոմունիստները դեռ ժամանակավրեպ չե՞ն։ Նրանք անկախ Հայաստանում ընտրությունների են մասնակցում, որ վերականգնեն Խորհրդային Միությո՞ւնը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ